Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մենք խճճվեցինք մեզ պարտադրված քաոսի մեջ

Մենք խճճվեցինք մեզ պարտադրված քաոսի մեջ
11.11.2024 | 08:34

4 տարի առաջ մեր սերը պարտվեց ատելությանը։ Մեր միտքը պարտվեց վախին, մեր հավատը պակասեց։

4 տարի առաջ մենք պարտվեցինք ինքներս մեզ, մենք հանձնվեցինք, մենք վերցրինք տկարի շապիկը ու կրեցինք այն կամովի:

4 տարի առաջ մենք, իրար ամուր բռնելու փոխարեն, մի պահ թողեցինք իրար, ատոմացանք, իբր պահպանելու համար ինքներս մեզ ինչ-որ անորոշ վտանգներից, ու փոխարենը բոլորով միասին հայտնվեցինք մեզ կանխավ հայտնի վտանգի մեջ: Խելացի ու արի չէր մեր վարքը։ Մենք կորցրինք իրար ամենավճռական պահին, ու պահը մեզ չներեց։ Այդ մշուշի մեջ, ուր ոչինչ ու ոչ մեկը չէր երևում, մենք պիտի միացնեինք մեր սրտերը ու պիտի գտնեինք իրար սրտով, բայց մենք խճճվեցինք մեզ պարտադրված քաոսի մեջ:

Հիմա ընկել ենք գերի անարդարությանը, որին ոչ մի կերպ չենք կարողանում ընտելանալ։

Իմ անուշ հայրենակիցներ, մեր ունեցածը մենք ենք, պիտի սիրենք իրար, ոնց Կոմիտասն է ասում, պիտի շատ սիրենք իրար, որպեսզի ապրենք:

Հանձնվել չկա, մեզ դեռ շատ մարտահրավերներ են սպասվում, ու մենք պիտի պայքարենք, պիտի կռիվ տանք, պիտի ճիգ գործադրենք, որ երկինքը գումարվի երկրին, որ արդարությունը կայանա։

Գեղամ Օհանյան

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ